Posted in Հայոց Լեզու 7, Գրականություն 7

Սովորում ենք Գորիսի բարբառը

Մոլորված մարդը

Ձմեռ է լինում։ Մի գյուղացի իր կնոջ հետ կռվում էր իր տանը։ Կինը ամուսնուն հակառակ ուզում է նրա գլխին փորձանք բերի։ Մի գիշեր շատ ձյուն է եկած լինում, ամուսինը դուրս է գալիս։ Կինը հետևից դուռը կողպում է։ Ամուսինը հետ է գալիս, որ մտնի տուն, բայց տեսնում է, որ դուը փակ է, ոտքով խփում է դռանը չի բացվում։ Կինը ներսից ասում է․

-Էյ, դու ո՞վ էս, որ այս կեսգիշերին մեր դուռը թակում ես, չգիտե՞ս, որ այս ժամին մեր տանը մարդ չկա։

Ամուսինը իսկույն պատասխանում է․

Պահո՜ ուրեմն ես մոլորվել եմ սա իմ տունը չի։

Այս անխելք մարդը գիշերազգեստով դրսում մնում է կանգնած ու մրսում։ Նաև մտածում է թե իչպես հնար գտնի, որ հիշի իր տունը։ Ու մտածում է գնա գոմը գտնի, վերցնի զամբյուղը, պատին քսելով գնա ու գտնի տունը։ Այդպես էլ անում է։ Կինը երբ որ դռան ձայնը լսում է վեր է կենում տեղից, գնում տան դուռը բացում։ Ամուսինը այդ պահին մտնում է տուն։ Կինն ասում է․

-Այ մարդ, այս գիշերվա կեսին, այս ցրտին որտե՞ղ ես եղել։

Ամուսինը պատասխանում է․

-Բա չես ասի այ կնիկ, տունը կորցրել էի։

Կինն ասում է․

-Հողեմ գլուխդ, բա տան տղամարդը իր տունը կկորցնի՞։

Ամուսինը պատասխանում է․

-Քեզ պես կին ունեցողը ոչ միայն տունը կկորցնի, այլև իր քնելու տեղն էլ, անկողինն էլ։

Posted in Հայոց Լեզու 7

Բայի սեռը

Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:

  1. Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝

ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը։ Երեխան ամենից շատ սիրում է իր մորը)։ Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալով բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել – հարգվել, դնել – դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել։ Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ, ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, հովվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել, հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն (տես նաև սույն մատենաշարի «Շարահյուսություն» գիրքը)։

    1. Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներ գործությունը` ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել – նշանակել, բերվել – բերել։

    Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի – ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել > թոց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ– ել, լցն–ել > լց–վ–ել)։ Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան– ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել)։ Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից։
    Կրավորական ածանցով բոլոր բայերը և խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

    1. Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել։ Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
      Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն այն է, որ դրանք կամ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կամ էլ ունեն և չեն կարող կորցնել վ ածանցը` բնակվել, գանգատվել, գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սիրահարվել, սխալվել, սսկվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն։ Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի են նաև– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը): Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել > սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել > սթափեցնել, սողալ > սողալ տալ:

    1.  1.Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
      ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, գգվել,
      գժտվել, անջատվել
      բ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել,
      խելագարվել, փառաբանվել
      գ) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
      դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել
    2. ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
      զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խե- լագարվել, փառաբանվել
      է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
      ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
      թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
      ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 

    2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
    ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
    բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
    գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
    դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
    ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
    զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
    է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել 3.Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
    ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
    բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
    գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել 5.Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
    ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
    բ) տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
    գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
    դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ, մոռանալ
    ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
    զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
    է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.

      ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
      բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
      գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույ- նիսկ լվացվել։
      դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայ- թաքես:
      ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
      զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել եմ:

      Posted in Հայոց Լեզու 7, Uncategorized

      Տեստային աշխատանք

      1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

      1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

      2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

      3) տված, հասա, կկայունանա, խաղացած

      4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

      2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

      1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

      2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

      3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

      4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

      3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

      1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

      2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

      3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

      4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

      4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:ղղ

      1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

      2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

      3) փակցրած, եղավ, կերանք, վառված

      4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

      5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

      1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

      2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

      3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

      4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

      6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

      1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

      2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

      3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

      4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

      7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

      1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

      2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

      3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

      4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

      8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

      1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

      2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

      3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

      4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

      9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

      1) Անձրևի կաթած տեղը մի մэхեծ խոռոչ էր բացվել:

      2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

      3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

      4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

      10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

      1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

      2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

      3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

      4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

      11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

      1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

      2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

      3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

      4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

      12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

      1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

      2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

      3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

      4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

      13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

      1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

      2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

      3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

      4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

      14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

      1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

      2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

      3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

      4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

      Posted in Հայոց Լեզու 7

      Ձևաբայեր

      Անկատար ձևաբայ- ում-երգում, խաղում

      Վաղակատար ձևաբայ-ել- երգել, խաղացել

      Ապակատար ձևաբայ-/ել/ու, /ալ/ ու- երգելու, խաղալու

      Ժխտական ձևաբայ- ի,ա -/չի/, երգի, խաղա

      1. Կազմել հետևյալ բայերի անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևաբայերը՝

        աշխատել-աշխատում, աշխատել, աշխատելու, չի աշխատի
        կարդալ-կարդում, կարդացել, կարդալու, չի կարդա
        մեռնել-մեռնում, մեռել, մեռնելու, չի մեռնի
        հանգչել-հանգչում, հանգել, հանգչելու, չի հանգչի
        վախենալ-վախենում, վախեցրել, վախեցնելու, չի վախենա
        զարմանալ-զարմանում, զարմացել, զարմացնելու, չի զարմանա
        զարմացնել-զարմացնում, զարմացրել, զարմացնելու, չի զարմացնի
        մոտեցնել-մոտեցնում, մոտեցրել, մոտեցնելու, չի մոտեցնի
        փախցնել-փախցնում, փախցրել, փախցնելու, չի փախցնի
        կտրտել-կտտրատում, կտրատել, կտրատելու, չի կտրտի
        հուզվել-հուզվում, հուզվել, հուզվելու, չի հուզվի
      2. Կազմածդ ձևաբայերը խոնարհել սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, վաղակատար ներկա , վաղակատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ ժամանակային ձևերով: Օրինակ՝ ուզում/ խաղում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. ուզում էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ: Ուզել / խաղացել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. խաղացել էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ: Ուզելու / խաղալու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. ուզելու / խաղալու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:

        աշխատել/աշխատում/աշխատել/աշխատելու/չի աշխատի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        կարդալ/կարդում/կարդացել/կարդալու/չի կարդա/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        մեռնել-մեռնում, մեռել, մեռնելու, չի մեռնի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        հանգչել/հանգչում,/հանգել/հանգչելու/չի հանգչի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        վախենալ/վախենում/վախեցրել/վախեցնելու/չի վախենա/եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        զարմանալ/զարմանում/զարմացել/զարմացնելու/չի զարմանա/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        զարմացնել/զարմացնում/զարմացրել/զարմացնելու/չի զարմացնի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        մոտեցնել/մոտեցնում/մոտեցրել/մոտեցնելու/չի մոտեցնի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        փախցնել/փախցնում/փախցրել/փախցնելու/չի փախցնի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        կտրտել/կտտրատում/կտրատել/կտրատելու/չի կտրտի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։

        հուզվել/հուզվում/հուզվել/հուզվելու/չի հուզվի/ եմ, ես, է, ենք, են-անկատար ներկա։ էի, էիր, էր, էինք, էիք, էին։
      Posted in Հայոց Լեզու 7

      Բայի դիմավոր ձևեր

      2․ Կազմել հետևյալ բայերի անկատար ներկա և անկատար անցյալ ժամանակաձևերը՝ սիրել, երգել, խաղալ, կարդալ, հանգչել, դիպչել, կորչել, գտնել, ընկնել, վախենալ, վերադառնալ, սարսափեցնել, եռացնել, ուտեցնել, թռցնել։

      Օրինակ՝ սիրում եմ, սիրում ես, սիրում է- սիրում ենք, սիրում եք, սիրում են- անկատար ներկա

      սիրում էի, սիրում էիր, սիրում էր- սիրում էինք, սիրում էիք, սիրում էին- անկատար անցյալ

      սիրել — սիրում եմ, սիրում էր
      երգել — երգում եմ, երգում էր,
      խաղալ — խաղում եմ, խաղում էի,
      կարդալ — կարդում եմ, կարդում էի,
      հանգչել — հանգչում եմ, հանգչում էի,
      դիպչել — դիպչում եմ, դիպչում էի,
      կորչել — կորչում եմ, կորչում էր,
      գտնել — գտնում եմ, գտնում էի,
      ընկնել — ընկնում եմ, կորչում էի,
      վախենալ — վախենում եմ, վախենում էի
      վերադառնալ — վերադառնում եմ, վերադառնում էի

      սարսափեցնել — սարսափեցնում եմ, սարսափեցնում էի

      եռացնել — եռացնում եմ, եռացնում էի

      ուտեցնել — ուտեցնում եմ, ուտեցնում էի

      թռցնել — Թռցնում եմ, Թռցնում էի

      Posted in Հայոց Լեզու 7

      Հայոց

      1․Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.

      ա) սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, կապալ, փռթկալկչկչալ
      բ) դավելխոցենլարածթվեմ, կատվեն, նավել, կարի, գրող, սուրա, սիրելիս
      գ) ողբաց, հարբած, գրբաց, դարձված, աստված, տարած, խոզարած, հորածկորած, կասկած

      2․Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.

      ա) մորթին, մկկան, հուսար, կոմիսար, վարի, վայրի, տեսա, փեսադիր, ընտիր
      բ) ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛րընտիրասա՛, կաթսա
      գ) գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ, ամուրի, ավերի
      դ) կոտեմ, կուտեմ, համեմ, հանեմդրժեմ, դժխեմ, խոհեմ, խորհեմ, նսեմ, լսեմ

      3․ Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.

      ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող
      բ) քնեած, հանգած, միգամած, խմած, համատարած, կոտորած
      գ) հայահալած, չնայած, տավարածհատած, գործած, հասարակած
      դ) տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված, անկասկած

      4․Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.

      ա) փոքրացող, այգացող, կարճափողշոշափող, սևաքող, շաղափող
      բ) անսքող, ամոքող, բանթողքերթող, թևալող, տապալող
      գ) բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

      5․Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.

      ա) պաշտելիսասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
      բ) ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

      6․Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.

      ա) գտնում եմ, եկել ենք, տալիս ես, պետք է ասեմ, չենք դնում, չեմ խաղալու
      բ) չեմ ասի, չարժի, գնա՛գալիս է, չիմացար, ի սպաս եմ դնում
      գ) ունեսչի տալիս, մոտեցրել է, չեմ երդվելու, չեք ասում, չգաս
      դ) թույլ տալի՞ս ես, բազում էին, չէ, շունչ առա, չի պատկերացնում, կգամ
      ե) չի գնաչունեմ, չհարելիս, չքվում է, գլուխ մի տար, չեն գալիս

      7․ Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.

      ա) թեքենք, կոտրել ենք, գտա, չեմ մտնի, ի վիճակի չեմ, պիտի գնայի
      բ) չի լալիս, կար, մի տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
      գ) խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ, ներկա է

      8․ Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

      ա) չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ, կարելու եք
      բ) համեղացրու, զատվել են, արշավեմ, անհատնում են, ասուլիս է, բեր
      գ) վեր չեմ կենում, պիտի մնամ, վրա են տալիս, մի գնեք, ասա, չկամ

      9․ Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

      ա) չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
      բ) հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել

      10․Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

      ա) հասկացարասա, գտա, վերցրու, մտներ, հարցնենք
      բ) տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի

      Posted in Հայոց Լեզու 7

      Հայոց լեզու

      1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

      ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
      բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
      ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
      գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
      դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
      ու տեղնուտեղը սպանել:
      ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
      մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

      2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

      ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։


      բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
      գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
      դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

      3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

      ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
      բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
      գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
      դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
      ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

      զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
      է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

      4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

      ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
      բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

      գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
      դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
      ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
      զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
      է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
      ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
      թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
      ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
      ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
      ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

      5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

      Օրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

      Posted in Հայոց Լեզու 7

      Գործնական քերականություն

      1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

      Ա. Ծաղիկ-Ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևացնել, ձևել:

      Բ. Մեծ-մեծացնել, բարձր-բարձրացնել, կարմիր-կարմրել, տափակ-տափակացնել, սուր-սրել:

      Գ. Ոչինչ-ոչնչացնել, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:

      Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել:

      2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

      Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
      Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

      Վերակառուցել, Անդրադառնալ, արտագրել, հակաճառել, մակագրել, ստորագրել։

      3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

      Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

      Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

      Ցատկել – ե խոնարհում

      Լսել – ե խոնարհում

      Հիշել – ե խոնարհում

      Տխրեցնել – ե խոնարհում

      Իմանալ – ա խոնարհում

      Ուշանալ – ա խոնարհում

      Ունենալ – ա խոնարհում

      4. Տրված բայերը դարձրու պատճառական.

      Սովորել- սովորեցնել
      քնել- քնեցնել
      պայծառանալ- պայծառացնել
      զգալ- զգացնել
      զբաղվել- զբաղեցնել
      զնգալ- զնգացնել
      դադարել- դադարեցնել
      փայլել- փայլեցնել
      նրբանալ- նրբացնել
      ծաղկել- ծաղկեցնել

      5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
      ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
      բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

      Հիանալ-զմայլվել, ապաքինվել-առողջանալ, դալկանալ-գունատվել, պարծենալ-հպարտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորել-գոտեպնդել

      ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
      բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

      Ննգել-նիրհել,

      6. Նախադասություններում գտի՛ր սխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը: 

       Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել-կապվել:
      Տղաները վիճվում-վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
      Դեռ շատ կտուժվես-կտուժես` ինձ չլսելով:
      Խոսքս քեզ չի վերաբերվում-վերաբերում:

      7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
      Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:-Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:
      Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:-Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն չէ։
      Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:-Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում։
      Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:-Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել։
      Ներս մտնողն իմ մայրն է:-Ներս մտնողն իմ մայրն չէ։
      Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:-Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա։

       8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:

      Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք: Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնաք։


      Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:Եթե փղի վրա չհարձակվեն, նա էլ ժանիքը գործի չի դնի։


      Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:-Փիղն իր կնճիթով վերից վար չէ ջրում իրեն, երբ շոգ չէ լինում։


      Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու:-Եթե սագը չի սուզվում, ուրեմն անձրև չի գալու։

      Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու:-Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ չի լինելու։

      Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:-Երբ սագերը դեպի հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ։


      Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:-Հողի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի։


      9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով

      Օրինակ`
      Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

      Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
      Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու։

      Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
      Մեր արածն արդյունավետ աշխատանք չէր։

      Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
      Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից թողնել  կործանել էբենոսի անտառները

      Նրա մտադրությունը սխալ հասկացան:
      Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան։

      Նրան անլուրջ պատասխան տվեցին:
      Նրան լուրջ պատասխան չտվեցին

      Այծերը էբենոս ծառից կարևոր են:
      Այծերը էբենոս ծառից անկարևոր չեն



       10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու  երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր: 

      Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
      Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
      Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
      Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
      Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:


      Posted in Հայոց Լեզու 7

      Հայոց Լեզու

      1.Կազմի՛ր տրված բայերի ներկայի / առաջին/ և անցյալի / երկրորդ/

      հիմքերը.

      գրել-Գրում եմ, գրեցի

      կարդալ-Կարդում եմ, կարդացի

      գտնել-գտնում եմ, գտա

      հասնել-Հասնում եմ, հասա

      թռչել-թռչում եմ, թռա

      վախենալ-Վախենում եմ, վախեցա

      քարանալ-քարանում եմ, քարացա

      հասցնել-հասցնում եմ, հասցրի

      վախեցնել-վախեցնում եմ, վախեցրի

      սիրվել-սիրվում եմ, սիրվեցի

      ցատկոտել-ցատկոտում եմ , ցատկոտեցի

      կոտրատել-կոտրատում եմ, կոտրատեցի



      2. Որոշի՛ր տրված բայերի կազմությունը, ընդգծի՛ր ածանցները.

      սիրել-սիր+ել-պարզ

      փնտրել-փնտր+ել-պարզ

      խոսել-խոս+ել-պարզ

      վախենալ-վախ+են+ալ-ածանցավոր

      մտնել-մտ+ն+ել-ածանցավոր

      փախչել-փախ+չ+ել-ածանցավոր

      առնել-առ+ն+ել-ածանցավոր

      հագենալ-հագե+ն+ալ-ածանցավոր

      կիսվել-կիսվ+ել-պարզ

      ժանգոտել-ժանգոտ+ել-պարզ

      ջարդոտել-ջարդ+ոտ+ել-ածանցավոր

      կարոտել-կարոտ+ել-պարզ

      բզկտել-բզկտ+ել-պարզ

      աշխատել-աշխատ+ել-պարզ