Posted in Անհատական պլան

4-րդ դասարանի ուսումնական պլան

Ի՞նչ եմ սովորել մինչև հիմա

Սովորել եմ Հայոց լեզու՝ գրել, կարդալ, խոսքի մասեր, բառերի տեսակներ։ Սովորել եմ Թումանյանի հեքիաթներ և շատ այլ հետաքրքիր բաներ։

Սովորել եմ մաթեմատիկա՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում։

Սովորել եմ ռուսերեն ու անգլերեն՝ տառեր, բառեր, կարդալ գրել։

Մարզվել եմ, երգել ու նկարել․․․

Ի՞նչ եմ սովորելու 4-րդ դասարանում

Ունենալու եմ նոր դասատուներ։ Ուրախ եմ՝ սիրում եմ նոր դասատուներ։

Սովորելու եմ նոր առարկաներ։

Սովորելու եմ բնագիտություն՝ երևի դա բնության մասին գիտություն է։

Սովորելու եմ հայրենագիտություն՝ չգիտեմ, թե ինչ է դա, երևի հայերենի մասին գիտություն է։

Գիտեմ, որ առարկաները շատացել են, ու ես ավելի շատ եմ տանջվելու ։)