Posted in Հայոց լեզու, Մայրենի

Ուսումնական գարուն 2022

1․ Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին քո կարդացած գրքի​ (գրքերի) մասին:
Գիրք կարող ես ընտրել ինքնուրույն՝ օգտվելով քո նախրնտրած գրադարանից, կարող ես օգտվել իմ առաջարկած ընթերցարանից, եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ։
Բլոգում՝ վերնագրիր «ուսումնական գարուն 2022»։ Աշխատանքդ կատարիր բլոգում, գրքի մասին կարող ես ներկայացնել ինչպես պատումով, այնպես էլ տեսանյութով կամ ռադիոնյութով։

2․ Կրկնիր մեր սովորած բանաստեղծությունները․

Հովհաննես Թումանյան

Համերգը  

«Իմ երգը» 

«Մեր ուխտը» 

Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն 
Ինչ որ լավ է,
Անքնություն
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Վահան Տերյան
Գարնանամուտ
Գարունն այնքան․․

3․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 221, 224, 225, 226, 227

Երբ հավերժական տափաստաններից բարձևանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի լեռնային ձյան սահմանը, կենդանական աշխարհը աղքատանում է։ Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծներն են լինում։ Նրանք սիրում են կանգնել մշուշապատ ժայռերի կատակներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին։

Ստացված տեքստը ավելի սիրուն է, որովհետև ածականները նկարագրում են տեքտի միջի գոյականները։

Ա խմբի բառերը սովորական են իսկ Բ խմբի բառերը համեմատած Ա խմբին ավելի մեծ են, ավելի երկար և այլն իսկ Գ խմբի բառերը Ա-ին և Բ-ին համեմատած օրինակ՝ ամենից քաղցրն են այսինքն դրանցից քաղցր բան չկա։

Դրանք կոչվում են ածականի համեմատության աստիճան, որովհետև այդ բառերը ցոյց են տալիս համեմատում։

Ամենավատ- ամենից վատ, վատագույն, գեղեցկագույն- ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, բարձրագույն-ամենաբարձր, ամենից բարձր, ամենաազնիվ- ամենից ազնիվ, ազնվագույն ամենից հզոր- ամենահզոր, հզորագույն, ամենից ահեղ- ամենաահեղ, ահեղագույն համեստագույն-ամենահամեստ, ամենից համեստ, ամենահին- ամենից հին, հնագույն, ամենից ծանր- ամենածանր, ծանրագույն ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն ամենից խոշոր-ամենաշոխոր, խոշորագույն։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։ — Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։ Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը․ այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։ — Սառույցը ավելի թեթև է քան աղի ջուրն․ այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։ Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկերը։ -Շնաձկերը ավելի անվտանգ են քան ծովային փոքր, բայց թունավոր կենանիներից։ Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը։ — Գրավոր խոսքը ավելի քիչ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու քան բանավորը։ Նավաստների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկերի համար պակաս սարսափելի են, քան ժամանականից աղմկոտ երաժշտությունը։ — Ժամանականից աղմկոտ երաժշտությունը շնաձկերի համար ավելի սարսափելի է, քան նավաստների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը։